Սպորտ

Դեշամը աշխարհի առաջնությունից հետո կհեռանա պաշտոնից

Դիդյե Դեշամը ԱԱ-2026-ից հետո հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

«Ես հավաքականի հետ աշխատում եմ 2012-ից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․՝ մինչև հաջորդ աշխարհի առաջնությունը։ Իսկ հետո՝ վերջ, ինչ-որ պահի պետք է ավարտել։ Իմ գլխում հստակ որոշում է հասունացել։

Ես իմ աշխատանքը կատարում եմ անփոփոխ ցանկությամբ ու կրքով, որպեսզի Ֆրանսիայի հավաքականը պահպանի ամենաբարձր մակարդակը։ Բայց 2026 թվականը շատ լավ պահ է բաժանվելու համար»,- ասել է Դեշամը:

Նշենք, որ նրա գլխավորությամբ «եռագույնները» հաղթեցին ԱԱ-2018-ում և Ազգերի լիգայում՝ 2021/22-ում, ինչպես նաև դարձան Եվրո-2016-ի և ԱԱ-2022-ի արծաթե մեդալակիրներ: