Էր Ռիյադում կայացած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Միլանը» դրամատիկ խաղում 3-2 հաշվով հաղթել է «Ինտերին»՝ նվաճելով Իտալիայի Սուպերգավաթը։
«Ներաձուրիները» Լաուտարո Մարտինեսի ու Մեհդի Թարեմիի խփած գոլերի շնորհիվ մինչև 52-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սերժիու Կոնսեյսաուի սաները կարողացել են կամային որակներ ցույց տալ և բեկել հանդիպման ընթացքը։
«Ռոսոներիի» կազմում հանդիպման ընթացքը բեկել են Տեո Հերնանդեսը, իսկ այն շարունակել և ավարտին են հասցրել Քրիստիան Պուլիշիչն ու Թեմի Աբրահամը։
Այսպիսով, «Միլանը» պատմության մեջ 8-րդ անգավ է դարձել Իտալիայի Սուպերգավաթակիր։