«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Ուզբեկստանի հավաքականի ֆուտբոլիստով: «Քաղաքայինները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լանսի» պաշտպան Աբդուկադիր Խուսանովին ընդգրկել են շորթ-լիստում, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ թոփ ակումբներ: Հուսանովը համարվում է իր դիրքի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը։
Աբդուկադիրը ֆրանսիական թիմ է տեղափոխվել «էներգետիկ» - ից 2023 թվականին՝ 100 հազար եվրոյի դիմաց: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման: