Նյու Յորքում ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը:
Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները: