Ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը չափազանց էմոցիոնալ է արձագանքել շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 11-րդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Նարոդիցկու հետ խաղի ժամանակ կրած պարտությանը։
Համաձայն կանոնների՝ շախմատիստները ողջ խաղի ընթացքում ունեին ընդամենը երեք րոպե և յուրաքանչյուր քայլի համար ևս երկու վայրկյան։ 55-ամյա Իվանչուկը մի քանի անգամ ժամանակի մեջ չտեղավորվեց ու հաղթական դիրքերում պարտվեց։ Շախմատիստը հերթական լարված դիրքում ժամանակով պարտվելուն չդիմանալով՝ մի քանի րոպե տախտակին հենված արտասվեց։
The haunting final moments of the Round 11 clash between Vassily Ivanchuk and Daniel Naroditsky in World Blitz 2024. Caïssa is a cruel goddess indeed... pic.twitter.com/dch96y76QY
— ChessBase India (@ChessbaseIndia) December 31, 2024