Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Վինիսիուս Ժունիորը պետք է ստանար «Ոսկե գնդակը»:
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգերը France Football-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Ռոդրիին։
Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ Վինիսիուսը զբաղեցրեց գլխավոր մրցանակը։
«Իմ կարծիքով, Վինիսիուսը արժանի էր «Ոսկե գնդակին»: Կարծում եմ, որ դա անարդարացի էր։ Ես սա ասում եմ այստեղ բոլորի աչքի առաջ. նրանք «Ոսկե գնդակը» տվեցին Ռոդրիին, նա նույնպես արժանի էր դրան, բայց նրանք պետք է դա տային Վինիսիուսին, քանի որ նա հաղթեց Չեմպիոնների լիգան և գոլ խփեց եզրափակիչում»,- ասել է «Ալ-Նասրի» հարձակվողը Globe Soccer Awards-ի ժամանակ: