Սպորտ

Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն ասել է, որ իր համար սկզբունքային է ջինսե տաբատը չփոխելն աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունում։

Նշենք, որ Նյու Յորքում տեղի է ունենում կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Խաղի երկրորդ օրվա ընթացքում Կարլսենը տուգանվել է մրցաշարի դրես-կոդը խախտելու համար, իսկ հետո հեռացվել է իններորդ փուլից՝ ջինսե տաբատը փոխելուց հրաժարվելու համար։

«Ակնհայտ է, որ սա ինձ համար լավագույն մրցաշարը չէր: Երեկ շատ դժվար օր էր: Ես պարտվեցի մեկ խաղում և կարող էի ևս մի երկու պարտվել, և ընդհանուր առմամբ ես այնքան էլ լավ չէի խաղում, չէի տիրապետում իրավիճակին: Այսօր ես լավ քնեցի, ճաշեցի մինչև այստեղ գալը, և հազիվ հասցրի մտնել սենյակ և շորերս փոխել, հագա վերնաշապիկ և բաճկոն, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսի մասին:

Երկրորդ խաղում ինձ տուգանեցին, ինչը նորմալ է, և ինձ զգուշացրին, որ եթե չփոխեմ հագուստս, կհեռացնեն։ Ամեն ինչ լավ է, ես կգնամ այնտեղ, որտեղ եղանակն ավելի լավ է, քան այստեղ», - ասել է Կարլսենը։

Այն հարցին, թե արդյոք այս խոսքերը նշանակում են, որ նա հրաժարվել է կայծակնային մրցաշարին մասնակցելուց, նորվեգացին պատասխանել է՝ այո։ 

Նշենք, որ ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ իր՝ հագուստի կանոնները նախատեսված են «պրոֆեսիոնալիզմ և արդարություն ապահովելու համար բոլոր մասնակիցներին»:

Կազմակերպությունից հավելել են, որ Կարլսենը տուգանվել է 200 դոլարով և նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։