Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Globe Soccer Awards-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Ջուդ Բելինգհեմը, Դանի Կարվախալը, Տոնի Կրոսը, Կիլիան Մբապեն (բոլորը՝ «Ռեալ Մադրիդ»), Անտուան Գրիզմանը (Ատլետիկո), Վիկտոր Գյոկերեսը (Սպորտինգ), Էրլինգ Հալանդը, Ռոդրին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնը («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը (երկուսն էլ «Բարսելոնա»), Ադեմոլա Լուկման (Ատալանտա), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Լիոնել Մեսսին (Ինտեր Մայամի), Քոուլ Պալմերը (Չելսի), Կրիշտիանու Ռոնալդուն (Ալ-Նասր) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ):
Globe Soccer Awards-ը ամենամյա մրցանակ է, որը շնորհվում է 2010 թվականից։
Անցած տարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կիլիան Մբապեն։