Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։
38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը:
Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։
Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը: