Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը,
ով հավաքել է 92 միավոր:
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: