Սպորտ

«Ռեալը» որոշել է փոխել մարզադաշտի անվանումը

Լեգենդար «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը կկոչվի պարզապես «Բեռնաբեու»․ հաղորդում է «Marca»-ն:

Նշվում է, որ անվանափոխությունը կատարվելու է առևտրային նպատակներով. արդեն փոխվել են կառույցի պաշտոնական կայքի հասցեն և սոցիալական ցանցերում պաշտոնական հաշիվը: Բացի այդ, մարզադաշտ շրջայցը կոչվում է «Տուր Բեռնաբեու»:

Արքայական ակումբի տունն իր ներկայիս անվանումը ստացել է 1955 թվականին։