Սպորտ

«Երբ զգամ՝ ճիշտ պահ է, ինչ-որ բան կփոխեմ». Ամորիմը՝ Ռեշֆորդի մասին

Ռուբեն Ամորիմը խոսել է Մարկուս Ռեշֆորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը բաց է թողել թիմի նախորդ երեք հանդիպումները՝ չհայտնվելով հայտացուցակում: Ավելի վաղ Ռեշֆորդը հնարավոր էր համարել իր հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Երբ զգամ՝ ճիշտ պահ է, ինչ-որ բան կփոխեմ։ Մինչ այդ կշարունակեմ մտածել, թե որն է լավագույնը թիմի համար:

Ես նրա հետ ամեն օր խոսում եմ ոչ թե այն հարցազրույցի, այլ նրա ելույթի մասին։ Դա իմ որոշումն է։ Նա ուզում է խաղալ: Նա փորձում է. սա իմ որոշումն է, միայն իմը: Ես փորձում եմ գործել իմ ձևով: Դա միակ ճանապարհն է, որ ես գիտեմ: Եթե ես այլ կերպ վարվեմ, կկորցնեմ ինձ․ ես դա թույլ չեմ տա: Ես գիտեմ, թե ինչ եմ անում», - ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: