«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է հարցին, թե կարելի է արդյոք «Լիվերպուլին» ԱՊԼ-ի այս մշրցաշրջանի միանշանակ ֆավորիտ համարել։
«Մենք արդեն ունենք նման փորձ, երկու անգամ մոտ ենք եղել տիտղոսին և պարտվել ենք շատ փոքր տարբերությամբ։ «Տոտենհեմը» լուրջ մրցակից է, մենք հաղթեցինք նրանց։ Այժմ պետք է պատրաստվել «Լեսթերի» հետ խաղին։ Կարևորը խաղից խաղ առաջ շարժվելն է։ Չենք մտածում, թե ինչ կլինի մայիսին։ Մենք ցանկանում ենք տիտղոս նվաճել, բայց գիտենք, թե որքան դժվար է դա անել», - վան Դեյկի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։