Հարի Մագուայրը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Նապոլի» կամ «Գալաթասարայ»:
Իտալական և թուրքական ակումբները հետևում են «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանի պայմանագրի հետ կապված իրավիճակին, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին:
Հունվարից 31-ամյա անգլիացին իրավունք ունի բանակցություններ վարել այլ ակումբների հետ, ընդ որում՝ մանկունիացիները պաշտպանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունեն: