Մադրիդի «Ռեալը» նվաճեց Միջմայրցամաքային գավաթը՝ 3:0 հաշվով հաղթելով մեքսիկական «Պաչուկային»։
Գոլերը խփեցին Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն և Վինիսիուս կրտսերը։ Մբապեն բացեց հաշիվը 37-րդ րոպեին, իսկ Ռոդրիգոն ավելացրեց առավելությունը 52-րդում։ Վինիսիուսը 83-րդ րոպեին խփեց 11 մետրանոցը։
«Ռեալը» այս հաղթանակով արդեն 9 տիտղոս ունի։