Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ մրցափուլի շրջանակում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հանդիպեց Ղազախստանի ընտրանուն։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական դիպուկ հարվածով։

Երկրորդ կեսում ուժերը նույնպես հավասար էին։ Չնայած նրան, որ Ղազախստանը ստացավ երկու գնդակի առավելություն՝ 2:4, Հայաստանի հավաքականը կարողացավ կամային որակներ դրսևորել և հավասարեցնել հանդիպման հաշիվը` 4:4: Ղազախստանից մեր ընտրանին վերադառնում է վաստակած մեկ միավորով՝ մրցաշարային աղյուսակում միավորների քանակը հասցնելով 4-ի։

Նույնքան միավոր վաստակած Ղազախստանի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին գլխավորում է ընտրական 6-րդ խումբը։