Սպորտ

Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն վնասվածք ստացավ

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցումը՝ 188 կգ, ձախողեց։

Երրորդ մոտեցման ժամանակ՝ կրկին 188 կգ, մարզիկը թևի վնասվածք ստացավ և հրաժարվեց հետագա պայքարից։

Այդուամենայնիվ, Գարիկ Կարապետյանը 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում 183 կգ բարձրացնելով՝ նվաճեց փոքր արծաթե մեդալ։