Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուն հայտարարել է, թե նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ խաղը կլիներ ամենադժվար փորձությունը շախմատւմ։
«Իհարկե, աշխարհի առաջնությունում Մագնուսի դեմ խաղալը զարմանալի կլիներ, դա կլիներ ամենադժվար փորձությունը շախմատում։ Որոշողը Մագնուսն է, բայց ես կցանկանայի ինձ մարտահրավեր նետել աշխարհի լավագույն խաղացողի հետ մենամարտում»,– ասել է Գուկեշ Դոմմարաջուն։
Անդրադառնալով Դին Լիրենի հետ իր խաղին, ում հաղթելով նա դարձավ չեմպիոն, Դոմմարաջուն նշել է․ «Լիրենն ինձ համար ոգեշնչման իսկական աղբյուրն է։ Այն, ինչ ես սովորեցի Դինգից, այն է, թե որքան անհավանական մարտիկ է նա. իսկական չեմպիոնները պայքարում են մինչև վերջ»։