Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմմարաջուն րոպեներ առաջ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Սինգապուրում կայացած շախմատի աշխարհի առաջնությանը նա 14‑րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին:։
Պարտիան, որում Դոմմարաջուն խաղում էր սև խաղաքարերով, ավարտվեց 58‑րդ քայլից հետո:
Մրցաշարի վերջնահաշիվը 7,5: 6,5 է՝ Դոմմարաջուի օգտին:
Հնդիկ գրոսմայստերը 18 տարեկան է և դարձել է դասական շախմատի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:
Դոմմարաջուն աշխարհի 18-րդ չեմպիոնն է, հնդկաստանցի երկրորդ չեմպիոնը՝ Վիշվանաթան Անանդից հետո:
Հիշեցնենք, որ չինացի Դին Լիրենը նախորդ տարի նվաճել էր շախմատային թագը՝ թայ‑բրեյքում հաղթելով ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին։