Դեկտեմբերի 11-ին կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել են աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
2030 թվականին՝ Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Եվս երեք հանդիպում կանցկացվի Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։
2034 թվականին՝ Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը կանցկացվի ձմռանը։