Սպորտ

Այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։

89 կգ քաշային կարգում կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր, նաև նվաճել փոքր արծաթե մեդալ, իսկ Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել էր 8-րդ տեղը։

ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):