Սպորտ

Գոռ Սահակյանը մրցահարթակ դուրս կգա այսօր

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։

21-ամյա Սահակյանը, ով հաջողություններ է գրանցել 67 կգ քաշային կարգում, այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ քաշայինների մրցմանը։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի թիմից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժություն (130 կգ), իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել բրոնզե մեդալակիր, նաև նվաճել փոքր արծաթե մեդալ։

ԱԱ-ում մրցահարթակ դուրս կգան նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Տաթև Հակոբյանը ( 87 կգ):