Սպորտ

Չանչարևիչը անրակի կոտրվածք է ստացել և վիրահատվել

Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի վերջին րոպեներին վնասվածք է ստացել։

Ինչպես հաղորդում է «Նոա» ակումբի մամուլի ծառայությունը ֆուտբոլիստը այսօր առավոտյան վիրահատության է ենթարկվել։ 

«Մեր չեմպիոնը՝ Օգնյեն Չանչարևիչը, այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունը լավ է անցել։ Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում»,- ասվում է «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակման մեջ, որին կից հրապարակվել է նաև Չանչարևիչի լուսանկարը։ 

Հատկանշական է, որ Օգնյեն Չանչարևիչը, բախման արդյունքում կորցնելով գիտակցությունը, բժիշկների օգնությամբ բարձրացել է և մի ձեռքով շարունակել հանդիպումը։