Կիլիան Մբապեն «Ատլետիկի» հետ խաղում (1:2) անհաջողությունից հետո հայտարարություն է տարածել: «Ռեալի» հարձակվողը երկրորդ խաղակեսում չի իրացրել 11 մետրանոցը: Սա նրա երկրորդ վրիպումն է վերջին շաբաթների ընթացքում:
«Վատ արդյունք։ Մեծ սխալ մի խաղում, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է: Սրա ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա:
Դժվար շրջան է, բայց հիմա լավագույն ժամանակն է իրավիճակը փոխելու և ցույց տալու համար, թե ով եմ ես իրականում», - գրել է Մբապեն: