Սպորտ

«Ես երջանիկ եմ». Ալոնսոն՝ «Բավարաիայի» դեմ տարած հաղթանակի մասին

Խավի Ալոնսոն խոսել է Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0): «Բայերը» մյունխենցիներին դուրս թողեց մրցաշարից և մրցակցի դեմ առանց պարտության խաղերի շարքը հասցրեց 5-ի:

«Բավարիան» հանդիպման մեծ մասն անցկացրել է մեկ խաղացող պակաս. դարպասապահ Մանուել Նոյերը կարմիր քարտ է ստացել 17 - րդ րոպեին:

«Ես շատ հպարտ եմ, որ դուրս եկանք հաջորդ փուլ՝ հաղթելով «Ալյանս Արենայում»։ Այստեղ դժվար է հաղթել՝ նույնիսկ 10 հոգու դեմ խաղալով, բայց մենք հասանք դրան։ Ես երջանիկ եմ։

Ինչպես և սպասվում էր, թեժ պայքար էր։ Մենք շատ ուրախ ենք, որ դուրս եկանք քառորդ եզրափակիչ»,- ասել է Լևերկուզենի թիմի գլխավոր մարզիչը։