Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դեկտեմբերի 6-ին Մանամայում կայանալիք ծանրամարտի Աշխարհի առաջնությանը հանդես կգա ոչ թե 10, այլ 9 մասնակցով։ 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Բահրեյնի աշխարհի առաջնությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական