Արտակ Գրիգորյանն այսօր անցկացրել է իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ևս 496 խաղ նա անցկացրել է ակումբային կարիերայում։
Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած 3-րդ ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած խաղերի թվով: