Եգիպտացի վինգերի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Եգիպտացին արդեն հասկացրել էր, որ առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ նա կհեռանա թիմից։
L’Equipe-ը պնդում է, որ Սալահը թույլ է տվել «դուռը բաց» պահել առաջիկա ամռանը ՊՍԺ տեղափոխվելու բանակցությունների համար: Ինչպես հայտնել Է թերթի աղբյուրը, լավ հնարավորություններ կան տեղափոխության համար:
Ընդգծվում է, որ մայրաքաղաքային թիմը մի շարք առավելություններ կունենա ֆուտբոլիստի համար պայքարում: Նախ, կողմերն արդեն շփվել են նախորդ տարիներին։ Երկրորդ՝ Սալահը լավ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավար Նասեր Ալ-Խելայֆիի հետ։