Լեգենդար Զինեդին Զիդանը կարող է մարզչական կարիերան շարունակել Լիգա 1-ում։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը սոցիալական ցանցերում, ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Զիդանի նկատմամբ։ Նշվում է, որ փարիզցիների ղեկավարությունը կարող է դիտարկել իսպանացի Լուիս Էնրիկեին պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե նրանք չհասնեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է «Ռեալը»։ Ֆրանսիացի մարզիչը ակումբի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի սուպերգավաթակիր և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։