Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն խաղացող։
Մադրիդի «Ռեալի» վինգերը մրցանակը ստացել է նոյեմբերին՝ հաղթելով երկրպագուների քվեարկությամբ։
Նա առաջ է անցել Դանի Օլմոյից (Բարսելոնա), Տակեֆուսա Կուբոյից (Ռեալ Սոսյեդադ), Ջուլիանո Սիմեոնեից (Ատլետիկո Մադրիդ) և Արնաու Մարտինեսից (Ժիրոնա):
Նոյեմբերին բրազիլացին երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։