Նոյեմբերի 27-ից 30-ը Դինամո մարզահամալիրում Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։
Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարեցին մեդալների 13 հավաքածուի համար։ 13 քաշային կարգերից 8-ում հաղթեցին հայ մարզիկները։