Սպորտ

Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին:

«Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։

32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Բայրամյանը «Ռոստովում» է հանդես գալիս 2011 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 229 հանդիպման, դարձել 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ 32-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։