«Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ տեն Հագին և նրա շտաբին պաշտոնանկ անելու համար ծախսել է 10,4 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ վկայակոչելով ակումբի ֆինանսական հաշվետվության տվյալները։ Հոլանդացի մասնագետը թիմից հեռացել էր հոկտեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 11 մլն ֆունտ է վճարել մարզիչ Ռուբեն Ամորիմի՝ Ս«պորտինգից» տեղափոխվելու համար:
Այժմ թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայում ընթանում է 12-րդ հորիզոնականում՝ 12 խաղում վաստակելով 16 միավոր: