ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր Է Ուկրաինային փոխանցել 725 մլն դոլարի չափով հերթական ռազմական օգնությունը: Այս մասին հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նրա խոսքով՝ նոր փաթեթը ներառում է հակատանկային սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, զինամթերք HIMARS-ի համար:
Reuters-ի զրուցակիցը մանրամասնել է, որ սպառազինությունը կտրամադրվի ԱՄՆ ԶՈՒ պահեստներից: