Էդուարդո Կամավինգան բաց կթողնի առաջիկա հանդիպումները: «Ռեալի» կիսապաշտպանը չի կարողացել շարունակել «Լիվերպուլի» հետ խաղը Չեմպիոնների լիգայում Ալեքսիս Մակ Ալիստերի հետ բախումից հետո: Ֆրանսիացին ընկել է՝ բռնելով ազդրի հետևի հատվածը։
Հաղորդվում է Կամավինգան բաց կթողնի 2-3 շաբաթ: Ֆուտբոլիստը կարող է պատրաստ լինել դեկտեմբերի 14-ի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղին։