Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Մերսիսայդյան ակումբը ունենալով խաղային ու տարածքային առավելություն` հաղթել է 2:0 հաշվով։
Արնե Սլոթի գլխավորած թիմից 52-րդ րոպեին հաշիվը բացել է Ալեքսիս Մաքալիսթերը, իսկ 77-րդ րոպեին աչքի է ընկել Կոդի Գակպոն։
Այսպիսով, «Լիվերպուլը» 5 տուրերից հետո միակ թիմն է, որ ունի 100 տոկոսանոց արդյունք՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 6 միավորով 24-րդ տեղում է։