«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող և առաջատար Լեբրոն Ջեյմսը պատասխանել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում թիմի երեք անընդմեջ պարտությունների վերաբերյալ հարցին:
Կալիֆորնիական թիմի անհաջող շարքը սկսվել է «Օռլանդո Մեջիքի» (118:119) հետ խաղով, այնուհետև շարունակվել «Դենվեր Նագեթսի» (102:127) և «Ֆինիքս Սանսի» (100:127) հետ խաղերում:
«Մենք այնքան էլ լավ չենք գործում պաշտպանությունում և հարձակման գծում։ Իհարկե, ցանկանում եմ ավելի լավ խաղալ։ Ամեն ինչ այնքան պարզ է: Բայց եթե դա չի ստացվում, սկսում ես ինքդ քեզ հարցնել. երբեմն հիասթափություն ես ապրում։
Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա ոչ մի հիասթափություն չկա։ Պետք է պարզապես շարունակել աշխատել», - ասել է Լեբրոնը։