Սպորտ

Լիրենը առաջին խաղափուլում հաղթում է Գուկեշին

2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 1-ին խաղափուլում աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը սև խաղաքարերով հաղթեց Գուկեշ Դոմարաջուին: Սա Դինգի առաջին հաղթանակն է դասական շախմատում սույն թվականի հունվարի 27-ից ի վեր:

Հետաքրքիր է նաև այն, որ վերջին անգամ աշխարհի առաջնության առաջին խաղն ավարտվել է հաղթանակով 2010 թվականին: Այդ խաղում Վիշի Անանդը պարտվեց Վեսելին Տոպալովին, բայց, այնուամենայնիվ, դարձավ չեմպիոն։

Նշենք, որ 2-րդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին: