«РБ Спорт»- ի համաձայն՝ իտալական «Ատալանտան» շարունակում է հետաքրքրվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերով: Ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան ոչ վաղ անցյալում հանդիպել է Բերգամոյի ակումբի ներկայացուցիչների հետ։
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ քիչ հավանական է համարվում: «Ատալանտան» մտադիր է հետևել կիսապաշտպանի խաղին 2024/2025 մրցաշրջանի ընթացքում և տրանսֆերի վերաբերյալ հետագա որոշումը կկայացնի հաջորդ ամռանը:
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը 16 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 20 մլն եվրո: