Սպորտ

Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գիրք գրել։ Այս մասին Մխիթարյանը պատմել է իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում։

«Դեռ նոր եմ սկսել, շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- նշել է ֆուտբոլիստը։ Նա հայտնել է նաև, որ սիրում է գիրք կարդալ ու այժմ էլ Զինեդին Զիդանի ինքնակենսագրականն է կարդում, մինչ այդ էլ ավարտել է մի գիրք, որտեղ խոսվում էր կյանքում 5 կարևոր նպատակի մասին։