Սպորտ

Ֆերստապենը՝ Ֆորմուլա 1-ի քառակի չեմպիոն

Հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը զբաղեցրել է հինգերորդ տեղը Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրի մրցավազքում, որը տեղի է ունեցել քաղաքային ուղու վրա և ժամանակից շուտ դարձել աշխարհի չեմպիոն։

Մրցավազքի արդյունքում Ֆերստապենը անհասանելի է դարձել բրիտանացի Լանդո Նորիսի համար, ով երկրորդն էր վարորդների դասակարգման մեջ։

Նա Լաս Վեգասի Գրան պրիում պետք է երեք միավոր ավելի վաստակեր, քան Ֆերստապենը՝ տիտղոսի իր շանսերը պահպանելու համար։ Նորիսը զբաղեցրել է վեցերորդ տեղը: Մրցավազքի հաղթող է դարձել բրիտանացի Mercedes-ի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։

Այսպիսով՝ Ֆերստապենը չորրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է 2021 թվականի սեզոնի վերջում։