Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 13-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Վերոնա»-ին:
«Ինտեր»-ին հաջողվեց առաջին կեսում 5 գնդակ ուղարկել «Վերոնա»-ի դարպասը․ միլանյան ակումբի դարպասը գրավեցին Կոռեան, Տյուրամը (դուբլ), Ստեֆան դե Վրեյը, Բիսեկը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին:
«Վերոնա»- «Ինտեր»` 0:5:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 28 միավորով: Երկրորդ տեղում «Նապոլի»-ն է, որն ունի 26 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: