«Բարսելոնան» համաձայնության է եկել Լամին Յամալի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնել է լրագրող Ջոտա Ջորդին El Chiringuito de Jugones-ին, համաձայնագիրը կնքվում է 6 տարով։ Փոխհատուցման չափը կկազմի մեկ միլիարդ եվրո։
Պայմանագիրը կկնքվի, երբ եզրային հարձակվողը դառնա 18 տարեկան։ Դա տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 13-ին։
Այս մրցաշրջանում Յամալն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 6 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
17-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: