Սպորտ

Ինձ չեն հետաքրքրում դաջվածքները կամ զվարճալի սանրվածքները. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական Corriere della Sera պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ գիրք է գրելու իր կարիերայի մասին, որը, սակայն, դեռ չի սկսել։

«Ես դեռ պետք է սկսեմ։ Բայց ես շատ բան ունեմ ասելու իմ կարիերայի և կյանքի մասին»,- ասել է հայ ֆուտբոլիստը։

Հենրիխը նշել է, որ սիրում է տարբեր բաներ կարդալ և նոր է սկսել կարդալ Զիդանի կենսագրությունը։

Հայ ֆուտբոլիստը անդրադարձել է նաև կյանքում իր սովորություններին և ընդգծել է, որ սմարթֆոն հնարավորինս քիչ է օգտագործում. «Ես հնարավորինս քիչ եմ օգտագործում հեռախոս։ Ես ունեմ երկու փոքր երեխա և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս»:

«Ինձ չեն հետաքրքրում դաջվածքները, երգելը կամ կամ զվարճալի սանրվածքները. տեսեք, ես իմ գլխին երկու անցք ունեմ (նկատի ունի մազաթափված հատվածները), բայց դա ինձ չի հետաքրքրում: Սա բնություն է»,- ասել է Մխիթարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինքն իրեն հակաաստղ համարում է, թե ոչ։