Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի զույգերը։ Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ՝ B լիգա դուրս գալու համար:
Առաջին հանդիպումը կկայանա Երևանում մարտի 20-ին, իսկ պատասխան հանդիպումը Վրաստանում ՝ մարտի 23-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանը C իր խմբում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը B լիգայի իր խմբում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։