Սպորտ

Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը

Իտալական Corriere della Sera պարբերականի լրագրողը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանից հետաքրքրվել է, թե կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը կդառնա մարզի՞չ, քաղաքական գործի՞չ, նախագա՞հ։

«Ես դեռ չգիտեմ. Միգուցե ես դա կասեմ գրքում»,- ասել է Մխիթարյանը։

- Հայաստանում դու բոլորի համար «Հենոն» ես։ Կբացատրե՞ս, թե ի՞նչ ես ներկայացնում քո երկրի համար:

- Ես փորձում եմ իկոնա դառնալ մարդկանց համար: Ճանաչելով ինձ՝ նրանք մի փոքր գիտեն Հայաստանի պատմությունը։ Նախկինում շփոթում էին Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, հիմա գիտեն՝ որտեղ է։ Մենք առաջին ժողովուրդն ենք, որ ճանաչել է քրիստոնեությունը պետական կրոն, և յուրաքանչյուր հավատացյալ պետք է դա իմանա: Մենք մեր կենսակերպով նման ենք իտալացիներին, այդ իսկ պատճառով ինձ շատ է դուր գալիս Իտալիան։