Սպորտ

ՀՀ ԶՈւ մարզիկները նվաճել են 14 մեդալ

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈւ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը: Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներ

Գասպար Տերտերյանը (67 կգ),
Սուրեն Աղաջանյանը (60 կգ),
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։

Արծաթե մեդալակիրներ

Էլեն Բաբաջանյանը (53 կգ),
Տիգրան Մինասյանը (55 կգ),
Սարգիս Բեգոյանը (61 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ

Շանթ Խաչատրյանը (72 կգ),
Սամվել Գրիգորյանը (82 կգ),
Հրայր Ալիխանյանը (74 կգ),
Արման Ավագյանը (79 կգ),
Աշոտ Խաչատրյանը (77կգ),
Հրաչյա Պողոսյանը (63 կգ),
Կարեն Խաչատրյանը (87 կգ),
Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)։