ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճել Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
ՀՀ ԶՈւ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) ևս դարձել է բրոնզե մեդալակիր՝ 12։2 հաշվով հաղթելով Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին։