Մեր ժամանակների նշանավոր թենիսիստներից մեկը՝ Ռաֆայել Նադալը, ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչում Իսպանիայի թիմի կազմում պարտվելուց հետո:
Իսպանացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն է։
38-ամյա թենիսիստը երկու սեթում 6-4, 6-4 հաշվով պարտվել է Նիդեռլանդների հավաքականի խաղացող Բոտիկ վան դե Զանդշուլպին: Հանդիպումը տեղի է ունեցել իսպանական Մալագայում, այդ պատճառով հանդիսատեսի ճնշող մեծամասնությունը երկրպագել է հենց Նադալին։
Նշենք, որ Նադալը իր պրոֆեսիոնալ ելույթները սկսել է հենց Դևիսի Գավաթից և 2004թ-ից սկսած ոչ մի պարտություն չէր կրել մրցաշարում՝ տանելով ընդհանուր 29 հաղթանակ։
Ավելի վաղ Նադալը խոստացել էր Դևիսի գավաթի եզրափակչից հետո ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:
Gracias Rafa, for everything ❤️💛#DavisCup #GraciasRafa #Rafa pic.twitter.com/zpoenLcXel
— Davis Cup (@DavisCup) November 19, 2024