«Քաղաքայինների» կատալոնացի գլխավոր մարզիչը համաձայնեցրել է նոր պայմանագիրը ակումբի հետ: Այն նախատեսված է մեկ տարվա համար և պարունակում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման տարբերակ, հայտնում է The Athletic-ը։
Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։ Գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 18 գավաթ։